ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • Հայ-ադրբեջանական հակամարտությունը հրահրել է Ռուսաստանը

    Հայ-ադրբեջանական հակամարտությունը հրահրել է Ռուսաստանը

    19.01.2017| 21:36
    ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է ավելի քան 1 միլիոն փաստաթուղթ, որոնք հրապարակված են գերատեսչության պաշտոնական կայքում։ Հսկայական արխիվում գաղտնի փաստաթղթեր կան նաև Հայաստանի վերաբերյալ։ Դրանցից մեկը (CIA-RDP90G01353R001500220005-1), որը թվագրված է 1988-ի հունիսի 16-ին, ԿՀՎ ղեկավար ՈՒիլյամ ՈՒեբսթերի գաղտնի նամակն է ԱՄՆ փոխնախագահին, որը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին։
  • Բաքուն Մոսկվայի հետ բանակցում է նոր սպառազինության մատակարարման շուրջ

    Բաքուն Մոսկվայի հետ բանակցում է նոր սպառազինության մատակարարման շուրջ

    19.01.2017| 21:08
    Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ, հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով՝ «Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին:
  • Աչքաթող արված «սահմաններ»

    Աչքաթող արված «սահմաններ»

    17.01.2017| 11:50
    Մինչ մենք հնարավորինս զգոն ու աչալուրջ մեր սահմաններին՝ զինվորներով և հին, թե նորագույն ռազմական տեխնիկայի համալրմամբ, փորձում ենք պատվով Հայրենին թշնամիներից պաշտպանելու հարցեր լուծել, մեր հենց թիկունքում, մեր մեջ՝ ավելի անաղմուկ, անտես, խարդախ ու համառ նպատակասլացությամբ գործող զենքերը, գրեթե դիմադրության չհանդիպելով, իրենց ավերն են քայլ առ քայլ առաջ տանում:
  • Ինչու են սահմանին ծառայում սոցիալապես անապահովների երեխաները

    Ինչու են սահմանին ծառայում սոցիալապես անապահովների երեխաները

    16.01.2017| 22:14
    Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է հասարակության մեջ ձևավորված տեսակետը, թե առաջնագծում ծառայում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:
  • Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

    Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

    16.01.2017| 19:43
    Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
  • Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

    Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

    16.01.2017| 19:42
    Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):
  • Լեհաստանը ողջունել է ամերիկյան զորամիավորման տեղակայումը իր տարածքում

    Լեհաստանը ողջունել է ամերիկյան զորամիավորման տեղակայումը իր տարածքում

    16.01.2017| 11:55
    Լեհաստանի ղեկավարները ողջունել են իրենց երկրում ԱՄՆ զորամիավորման տեղակայումը և ներկա են գտնվել զինծառայողների ժամանմանը: Ի պատասխան ՈՒկրաինայում Ռուսաստանի գործողությունների՝ 3 500 ամերիկացի զինծառայողներ, որպես ՆԱՏՕ-ի խմբավորում, հերթագայության կարգով տեղակայվում են Արևելյան Եվրոպայում:
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    15.01.2017| 16:39
    Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգներից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 350 կրակոց:
  • ԱՄՆ-Մեքսիկա հարաբերությունները փոքր-ինչ սրվել են

    ԱՄՆ-Մեքսիկա հարաբերությունները փոքր-ինչ սրվել են

    14.01.2017| 17:33
    Մեքսիկայի ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ում դեսպան Կառլոս Սադա Սոլանան պարտականությունները կկատարի մինչև հունվարի 23-ը, որից հետո նրան կփոխարինի Մեքսիկայի փոխարտգործնախարար Հերոնիմո Գուտիերես Ֆերնանդեսը: Նա Հյուսիսային Ամերիկայի զարգացման բանկի կառավարիչն է: Գուտիերես Ֆերնանդեսի թեկնածությունը պետք է հավանության արժանանա ԱՄՆ իշխանությունների և Մեքսիկայի սենատի կողմից:
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    14.01.2017| 17:28
    Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 500 կրակոց: